Ընտրված շահառուներին «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումը հատկացնում է համաֆինանսավորման դրամաշնորհ և հնարավորություն է տալիս իրականացնելու վճարումները մաս-մաս տարբերակով՝ 40 ամսվա ընթացքում։
Բնակարանները հանձնվելու են շահագործման փուլ առ փուլ՝ մինչև 2027 թվականը։
* Ամսավճարներն իրականացվում են առանց վարկի, առանց տոկոսների և առանց այլ վճարների։
** Նշված արժեքների մեջ վերանորոգումը ներառված չէ։
Թաղամասում լինելու են կենսաապահովման համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները․
Թաղամասի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հայ-ամերիկյան ձեռնարկատիրական նախաձեռնություններին՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ։
Թաղամասն ունենալու է ընդհանուր անվտանգության համակարգ, կառավարման առցանց համակարգ, որի միջոցով բնակիչները կկարողանան ներկայացնել իրենց նախաձեռնությունները, բողոքները, դիտարկումներն ու առաջարկությունները։
Նախագիծն իրականացվելու «Դրոշ» էկոավանի սահմաններում, որի հարևանությամբ կառուցվելու է ապագա Ակադեմիական քաղաքը․ Երևանի արվարձանային այս հատվածը դառնալու է Հայաստանի ամենաբուռն զարգացող գոտին։
Դրամաշնորհային աջակցությամբ բնակարան կարող են ձեռք բերել բոլոր այն անձինք, ովքեր ընկալում են ԱՄՆ-ի դերը Հայաստանի անկախության և հայապահպանության գործում, ովքեր արժևորում են լիբերալ-դեմոկրատական արժեքներն ու մարդու իրավունքների համակողմանի պաշտպանության անհրաժեշտությունը։
Բնակարանները կառուցվում են դասական ամերիկյան տեխնոլոգիայով (SIP վահանակներ)` ապահովելով առավելագույն ամրություն, էներգախնայողություն և երկարակեցություն։
Մանրամասն՝ http://westhouse.am/
Նախագծի շահառուները հնարավորություն ունեն մասնակցելու նաև հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնություններին՝ դառնալով բիզնեսի սեփականատեր Հայաստանում և ԱՄՆ-ում։
Մանրամասն՝ http://aabi.am/
Պրոյեկտի շահառուները կարող են մասնակցել «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումի այլ ծրագրերին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
Մանրամասն՝ http://panarm.info/
ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2
+37498326299, +37495326299, +37495352125
ԳՅՈՒՄՐԻ, ՖՈՐԱԼԲԵՐԳ 2
+37494704774, +37499704774, +37498613042