Գյումրու Ամերիկյան թաղամասում կառուցվելու է Հայ-ամերիկյան բիզնես կենտրոն, որոնք միտված են ապահովելու թաղամասում ձեռներեցության զարգացումը: Թաղամասում առանձնացվում են 10000 քմ մակերեսով հողատարածքի վրա հատուկ գոտի, որտեղ ստեղծվում են բոլոր պայմանները ձեռներեցության կայացման համար։
Բիզնես կենտրոնը կազմված կլինի առևտրային-ժամանցային կենտրոնից և 10 բիզնես շենքերից։ Յուրաքանչյուր շինությունը կունենա կոնկրետ մասնագիտացում։ Կոմերցիոն տարածքները կկազմեն 15000 քմ։ Բիզնես կենտրոնի կառուցապատումը կիրականացվի մինչև 2027 թվականը։
Հայ-ամերիկյան բիզնես կենտրոնի բիզնես շենքերում առանձնացվում են ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ սկսած 25 քմ մակերեսից, որոնք կարող են օգտագործվել և՛ որպես առևտրային սրահներ, և՛ որպես սպասարկման սրահներ, և՛ որպես գրասենյակներ, և՛ հյուրատներ։ Յուրաքանչյուր տարածքն ունի էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի և ընդհանուր ջեռուցման համակարգ։ Տարածքները հանձնվում են առանց վերջնական հարդարման:
Մեկ երկհարկանի շինությունը կազմված է 16 տարածքից․ մեծ տարածքների անհրաժեշտության դեպքում հնարավոր է միացնել մի քանի տարածքներ կամ անգամ ամբողջական շինությունը (540 քմ կառուցապատման մակերեսով)։
«Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության դրամաշանորհային աջակցությամբ Դուք հնարավորություն ունենք ձեռքբերելու կոմերցիոն տարածքներ շուկայականից կրկնակի մատչելի գնով։
Համահայկական նախաձեռնությունների շրջանակներում մեր շահառուների հետ մենք իրականացնում ենք նաև համատեղ բիզնես նախագծեր։ Շահառուները կարող են ներկայացնել իրենց բիզնես նախաձեռնությունները կամ ներգրավվել մեր կողմից մշակված բիզնես նախագծերի մեջ՝ որպես աշխատակցի, գործընկեր, կամ ներդրող։
Բիզնես տարածքի ձեռքբերումից զատ մեր շահառուները հնարավորություն են ստանում բիզնեսը կայացնելու համար օգտվելու «Համահայկական կոնգրեսի» կողմից ընձեռված հնարավորություններից։
ՍԿՍՆԱԿ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԲԻԶՆԵՍ — «Համահայկական կոնգրեսի» կոնսորցիումի մաս կազմող ընկերությունները տրամադրում են բիզնես սկսելու բացառիկ հնարավորություններ՝ ամբողջական ռազմավարությունից մինչև մարքեթինգային մարտավարություն։ Մանրամասն՝ https://actual-business.com/։ «Համահայկական կոնգրեսն» առաջարկում է նաև համատեղ բիզնես նախագծերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։
ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ — «Համահայկական կոնգրեսի» գործընկեր կազմակերպությունները հնարավորություն են ստանում նաև ընդլայնելու սեփական պրոդուկտի սպառման աշխարհագրությունը։ Այստեղ հիմնական դերակատարը հայկական սփյուռքն է։ Կոնսորցիումն ունի արտահանման խթանման հատուկ նախագիծ, մանրամասն՝ https://imex.am/: Մեր գլխավոր նպատակն է ապահովել աշխարհում հայկական կապիտալի ընդլայնումը։
Նախագծի շահառուները հնարավորություն ունեն մասնակցելու նաև հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնություններին՝ դառնալով բիզնեսի սեփականատեր Հայաստանում և ԱՄՆ-ում։
Մանրամասն՝ http://aabi.am/
Պրոյեկտի շահառուները կարող են մասնակցել «Համահայկական կոնգրեսի» այլ նախաձեռնություններին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
Մանրամասն՝ http://panarm.info/
ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22
+37494704774, +37499704774, +37498613042