«ԴՐՈՇ» ՆԱԽԱԳԻԾ

Առաջին անգամ Հայաստանում և աշխարհում կառուցվելու են ավաններ, որոնց սխեմատիկ պատկերը նման է լինելու ԱՄՆ դրոշին։ Նախագիծն իրականացվում է «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում։

Նախագծի կառուցվելու է Երևանի արվարձանային հատվածում՝ ապագա Ակադեմիական քաղաքի հարևանությամբ։ Նախագիծը կազմված է լինելու  երկհարկանի թաունհաուսներից և հասարակական տարածքներից։  

Փողոցները կոչվելու են ԱՄՆ-ի խոշորագույն հայկական գաղթօջախների անուններով (Լոս Անջելես, Նյու Յորք, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ / AMERICAN DREAM IN ARMENIA

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՈՒՆՀԱՈՒՍ

Այժմ իրականացվում է միայն թաունհաուսների հատուկ պայմաններով վաճառք․ «Դրոշ» նախագծի կառուցապատման համար «Համահայկական կոնգրեսը» հատկացնում է համաֆինանսավորման դրամաշնորհ և հնարավորություն է տալիս վճարումներն իրականացնելու մաս-մաս տարբերակով՝ 48 ամսվա ընթացքում։

Թաունհաուսները հնարավոր կլինի օգտագործվել և՛ որպես բնակելի տուն, և՛ որպես կոմերցիոն հյուրատուն։ Եթե թաունհաուսը որպես հյուրատուն է ծառայելու, թաղամասի կառավարիչը կարող է իրականացնել տան սպասարկումը, իսկ  սեփականատերը կստանա իր ամսական եկամուտ՝ միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով ցանկացած ժամանակ իր տունը տնօրինելու։

Թաունհաուսն կունենա նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, երկու ննջասենյակ, պահարան, պատշգամբ։ Տան դիմացի հատվածում տարածք է հատկացվելու ավտոմեքենաների կայանման համար։

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ

Թաղամասում լինելու են  կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները․

Թաղամասի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հայ-ամերիկյան ձեռնարկատիրական նախաձեռնություններին՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ։

Թաղամասն ունենալու է ընդհանուր անվտանգության համակարգ, կառավարման առցանց համակարգ, որի միջոցով բնակիչները կկարողանան ներկայացնել իրենց նախաձեռնությունները, բողոքները, դիտարկումներն ու առաջարկությունները։

ԴՐՈՇ ՆԱԽԱԳԻԾ - ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ

Դրոշ նախագիծը կառուցվելու է ապագա Ակադեմիական քաղաքի հարևանությամբ․ Երևանի արվարձանային այս հատվածը դառնալու է Հայաստանի ամենաբուռն զարգացող գոտին։ Այս նախագծի հարևանությամբ է գտնվում նաև Համահայկական կոնգրեսի մյուս բնակարանաշինական նախագիծը՝ «Պռոշյանի էկոավանը«։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏ

Դրամաշնորհային աջակցությամբ Ամերիկյան թաղամասում տուն կարող ենք ձեռք բերել բոլոր այն անձինք, ովքեր ընկալում են  ԱՄՆ-ի դերը Հայաստանի անկախության և հայապահպանության գործում, ովքեր արժևորում են լիբերալ-դեմոկրատական արժեքներն ու մարդու իրավունքների համակողմանի պաշտպանության անհրաժեշտությունը։

Թաունհաուսները կառուցվում են դասական ամերիկյան տեխնոլոգիայով (SIP վահանակներ)` ապահովելով առավելագույն ամրություն, էներգախնայողություն և երկարակեցություն։ Մանրամասն՝ http://westhouse.am/

Նախագծի շահառուները հնարավորություն ունեն մասնակցելու նաև հայ-ամերիկյան բիզնես  նախաձեռնություններին՝ դառնալով բիզնեսի սեփականատեր Հայաստանում և ԱՄՆ-ում։
Մանրամասն՝ http://aabi.am/

Պրոյեկտի շահառուները կարող են մասնակցել «Համահայկական կոնգրեսի» այլ նախաձեռնություններին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ 
Մանրամասն՝ http://panarm.info/

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

+37498326299,  +37495326299, +37495352125

ԳՅՈՒՄՐԻ, ՖՈՐԱԼԲԵՐԳ 2

+37494704774, +37499704774, +37498613042