«ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար «Համահայկական  կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը մշակել է «Բնակարան հայրենիքում» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել սփյուռքահայերի կապվածությունը հայրենիքի հետ, զարգացնել Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը։ Ծրագրին կարող են մասնակցել․ մեկ տարուց երկար սփյուռքում բնակվող հայրենակիցները՝ անկախ քաղաքացիությունից, ովքեր կարևորում են Հայաստանի և Սփյուռքի կապի ամրապնդումը։
 
Ամերիկյան թաղամասում՝ ապագա Ակադեմիական քաղաքի հարևանությամբ, 2026-2027 թվականներին կառուցվելու է թվով 1500 բնակարան։ Նախագիծն իրականացվելու է «Դրոշ» էկոավանի շրջանակներում․ Երևանի արվարձանային այս հատվածը դառնալու է  Հայաստանի քաղաքաշինական զարգացման առաջիկա տասնամյակների գլխավոր ուղղությունը։

«ԴՐՈՇ» ԷԿՈԱՎԱՆ

Առաջին անգամ Հայաստանում և աշխարհում կառուցվելու է ավան, որի սխեմատիկ պատկերը Ամերիկյան  (ԱՄՆ) և Համահայկական  դրոշներն են  (https://globalarmenia.am/)՝ խորհրդանշելով հայության միասնականությունը։ 

Նախագիծը կառուցվելու է Երևանի արվարձանային հյուսիս-արևմտյան հատվածում՝ ապագա Ակադեմիական քաղաքի հարևանությամբ։ Նախագծում երկհարկանի թաունհաուսներից բացի, կառուցվելու են  հասարակական, բիզնես և այլ նշանակության շինություններ։  

US flag

ԹԱՂԱՄԱՍԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Թաղամասում լինելու են կենսաապահովման համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները․

Թաղամասի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հայ-ամերիկյան ձեռնարկատիրական նախաձեռնություններին՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ։

Թաղամասն ունենալու է ընդհանուր անվտանգության համակարգ, կառավարման առցանց համակարգ, որի միջոցով բնակիչները կկարողանան ներկայացնել իրենց նախաձեռնությունները, բողոքները, դիտարկումներն ու առաջարկությունները։

Ներքին ծառայությունների (անվտանգություն, մաքրություն, լուսավորություն, տեխնիկական սպասարկում, բարեկարգում, միջոցառումների կազմակերպում) համար յուրաքանչյուր տան վճարվելիք գումարը բնակարանները հանձնելուց հետո կկազմի ամսական  առավելագույնը 20-25 դոլար։

ԹԱՂԱՄԱՍԻ ԴԻՐՔԸ

Նախագիծն իրականացվելու է «Դրոշ» էկոավանի շրջանակներում․ Երևանի արվարձանային այս հատվածը դառնալու է  Հայաստանի քաղաքաշինական զարգացման առաջիկա տասնամյակների գլխավոր ուղղությունը։ Երևանի քաղաքապետարանից մինչև թաղամաս հեռավորությունը 14-15 կմ է։

Թաղամասն Աշտարակ համայնքի կազմում է։  Հարևանությամբ կառուցվում է պետական «Ակադեմիական քաղաք» նախագիծը (https://www.acarmenia.am/)` նախատեսված 44․000 անձի համար:
Թաղամասից 6-7 կմ հեռավորության վրա կառուցվում է «Դեֆանս» թաղամասը (https://defansehousing.com/)` նախատեսված 45․000 անձի համար:

ԹԱՈՒՆՀԱՈՒՍՆԵՐ

ԹԱՈՒՆՀԱՈՒՍ՝ 53 ՔՄ

ԹԱՈՒՆՀԱՈՒՍ՝ 106 ՔՄ

ԲԻԶՆԵՍ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Բիզնես տարածքներ կարող են ամրագրել միայն շահառուները, ինչը համաձայնեցվում է համակարգողի կողմից։ Հնարավորություն կա իրականացնելու նաև համատեղ բիզնես նախաձեռնություններ։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները 21-րդ դարի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՝ հիմնված արևմտյան երկրների տնաշինության երկարամյակների փորձի վրա։ 

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է կրող պատեր հանդիսացող վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի, տեսանյութում ներկայացված է այս տեխնոլոգիայով 6 հարկանի շենքի երկրաշարժային փորձարկումը Ճապոնիայում։ 

ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ

SIP վահանակների տեխնոլոգիայով կառուցապատումն անհամեմատելիորեն արագ է ընթանում․ տեսանյությում ներկայացված տարբերակով 4 շինարարը ընդամենը 5 օրում կառուցում են 300 քմ մակերեսով տան կարկասը։ 

էՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին (շինարարական նյութերից էներգախնայողության համեմատական ցուցանիշը նկարով ներկայացված է)։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը (նկարը ներկայացված է) կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԾՐԱԳՐԻՑ

Ծրագրից կարող են օգտվել մեկ տարուց ավել մշտապես սփյուռքում բնակվող ազգությամբ հայ անձինք՝ անկախ քաղաքացիությունից և կացության իրավունքից (ԱՄՆ-ում, թե այլ երկրներում)։ Դրամաշնորհով բնակարանը տրվում է միայն անձնական նպատակների համար։

ՔԱՆԻ՞ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՐՈՂ Է ԳՆԵԼ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԸ․

Մեկ ընտանիքին տրվում է առավելագույնը 2 բնակարան՝ հաշվի առնելով ընտանիքի ընդլայնման հնարավորությունը:

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ ԿԱՄ ՀԱՆՁՆԵԼ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ․

Բնակարանն ու հողատարածքը շահառուի լիիրավ սեփականությունն է․ վաճառքի կամ վարձակալությամբ հանձնելու սահմանափակումներ չկա։ Սակայն գնորդը կամ վարձակալը շահառուի նույն պարտականությունների և իրավունքների կրողն է դառնում։

Ի՞ՆՉ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ․

Շահառուին արգելվում է փոփոխել բնակարանի արտաքին տեսքը․ բոլոր անհրաժեշտ վերափոխումները համաձայնեցվում են թաղամասի կառավարչի հետ։

ՈՐՔԱ՞Ն ԿԿԱԶՄԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ․

Թաղամասի անվտանգության, մաքրության, լուսավորության, բարեկարգման և տեխնիկական սպասարկման համար յուրաքանչյուր բնակարանի վճարման ամսական գումարը չի գերազանցի 20-25 ԱՄՆ դոլարը․ ծառայությունների ցանկն ու արժեքը հաստատվում է բնակիչների ընդհանուր ժողովի կողմից։ Վճարումները կմեկնարկեն 2028 թվականի հունվարից։

Ի՞ՆՉ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԿԼԻՆԵՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ․

Թաղամասում կլինեն կենցաղային նշանակության գրեթե բոլոր ենթակառույցները՝ խանութներ, սպասարկման և ժամանցի վայրեր, մանկապարտեզ, դպրոց, մարզական և առողջարանային հաստատություններ, խաղահրապարակներ, այգիներ, զրուցարաններ, հանգստի գոտիներ, այցելուների ավտոկայանատեղեր, բիզնես կենտրոն և այլ անհրաժեշտ հաստատություններ։ Կոմերցիոն տարածքների սեփականատեր կարող են դառնալ միայն թաղամասի շահառուները։

ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՏՐԱՆՍՊՈՐՏ ԹԱՂԱՄԱՍԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ․

Թաղամասը կունենա հատուկ տրանսպորտ դեպի Երևան՝ բնակիչների պահանջներին հարմարեցված երթուղիով։

Ե՞ՐԲ Է ԹԱՂԱՄԱՍԸ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ․

Թաղամասի շահագործման հանձնելու վերջնաժամկետն է 2027 թվականի դեկտեմբեր։

ԿԱՌՈՒՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԵՐ

«Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում առաջին թաղամասը կառուցվել է Գյումրիում։ Մերձերևանյան առաջին էկոավանը կառուցվել է Պռոշյանում՝ հեռավորությունը Երևանից 3,5-4 կմ։ Ծրագրի հարյուրավոր շահառուներ արդեն իսկ բնակարանների սեփականատեր են։ 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏ

Եթե Ձեզ հետաքրքրում է այս ծրագիրը, ծանոթացեք «ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՈՒ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» օրինակին և  լրացրեք առցանց հայտը․

Նախագծի շահառուները հնարավորություն ունեն մասնակցելու նաև «Հայ-ամերիկյան բիզնես  նախաձեռնությունների» նախագծերին՝ դառնալով բիզնեսի սեփականատեր Հայաստանում և ԱՄՆ-ում։
Մանրամասն՝ http://aabi.am/

Պրոյեկտի շահառուները կարող են մասնակցել «Համահայկական կոնգրեսի» այլ ծրագրերին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ 
Մանրամասն՝ http://panarm.info/

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ-ՈՒՐԲԱԹ՝ 10։00-18։00

100 N BRAND BLVD, GLENDALE 91203

+18184740101, +18185392247

0019, ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

+37498326299,  +37495352125

3125, ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22

+37494704774, +37498613042