«Էկոավանների կառուցապատման ծրագիրը» շրջանակներում «Համահայկական կոնգրես» բարեգործական կոնսորցիումի նախագիծն է։ Կոնսորցիումը ֆիզիկական և իրավաբանական անձանց միավորում է ընդհանուր նպատակի իրագործման համար։ Կոնսորցիումն իրականացնում է սոցիալական բնակարանաշինություն՝ առաջարկելով շուկայականից եռակի մատչելի բնակարաններ։

2023-2024 թվականներին կոնսորցիումի կողմից կառուցվել է 2 էկոավան՝ Գյումրիում և Պռոշյանում․ ավելի քան 150 բնակարան։

2025-2026 թվականներին կառուցվելու է «Դրոշ» էկոավանը։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ 

SIP panel constructionԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆ

Տների կառուցվում են SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ), որոնք համարվում դասական կարկասային կանադական տների մոդիֆիկացիա։
Կառուցապատման կոնստրուկցիան ներառում է՝ OSB-3 (արտաքին 2 շերտ, 12 մմ հաստությամբ), պոլիստիրոլ (120-150 մմ հաստությամբ), փայտ (50×100 մմ, 75×150 մմ)։
Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում Հյուսիսային Ամերիկայի առանձնատների բացարձակ մեծամասնությունը (Կանադա — 97%, ԱՄՆ — 95%):

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ
Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը, որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալանոց երկրաշարժի։

SIP comparison -ECOTOWN

ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Ստանդարտներին համապատասխան կառուցված կանադական տան շահագործման ժամանակահատվածն առնվազն 100 տարի է։

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ
SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ հերմետիկ ջերմ կոնստրուկցիա, ձմռանը տաք է, իսկ ամռանը՝ զով։ Ընդամենը 20 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 3 մետրանոց քարե պատի նույն ցուցանիշին։
Հարավային բևեռում գտնվող ամերիկյան Ամունդսեն-Սքոթ արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Կայանում միջին տարեկան ջերմաստիճանը  -49 աստիճան է, իսկ տարեկան առավելագույնը հասնում է մինչև -60 աստիճան։

ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
SIP վահանակներով տան կարկասը հնարավոր է կառուցել հաշված օրերի ընթացքում՝ առանց ծանր տեխնիկայի ներգրավման։ Կառուցապատման վահանակները նախապես մշակվում են արտադրամասում։
Պատերի ու հատակի իդեալական հարթ լինելու արդյունքում երեսպատումն ու ներքին աշխատանքները հնարավոր է իրականացնել զգալիորեն ավելի արագ:

ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԶԱՐԳԱՑՈՂ ԹԱՂԱՄԱՍ

Էկոավանը հատուկ համակեցություն է, որ միտված է ապահովելու բնակիչների բարեկեցությունը՝ բազային ենթակառույցների ու համակարգերի ձևավորմամբ։

«Էկոավանների կառուցապատման ծրագրի» 3 ռազմավարական նպատակներից մեկն է սոցիալական բարեկեցության ապահովումը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիմնադրույթների վրա․

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ․ էկոավանում աղքատությունը, որպես սոցիալական չարիք, բացառված է լինելու։ Աղքատության սպառնալիքի տակ հայտնվող բնակիչները հնարավորություն են ստանալու հատուկ պայմաններով ներգրավվելու էկոավանի բիզնես նախաձեռնությունների մեջ՝ ապահովելով սեփական ընտանիքի բազային բարեկեցությունը։ Բնակիչները կարող են դառնալ սոցիալական բիզնես նախաձեռնությունների հիմնադիրներ, գործընկերներ կամ ներդրողներ։

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ․ Էկոավանում կառուցվելու են գյուղատնտեսական ենթակառույցներ (այգի, ֆերմա, ջերմոց և այլն), որոնք ապահովելու են բնակիչների համար որակյալ էկոսնունդ՝ զերծ քիմիական հավելումներից և մոդիֆիկացումից։ Էկոավանի վերջնանպատակն է հասնելու թաղամասի բնակիչների բազային ինքնաբավությանը։

ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ․ Էկոավանի ենթակառույցների արտադրանքները կարող են դուրս բերվել նաև հանրապետական և միջազգային շուկա, ինչն ապահովելու է էկոավանի կայուն տնտեսական զարգացումը, ինչպես նաև ապահովելու է բնակիչների համար արժանապատիվ աշխատանքի հնարավորություններ՝ մշտական առաջխաղացման հնարավորությամբ։

ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ․ Էկոավանի զարգացման հիմքում դրված է նաև էգալիտարիզմի գաղափարը՝ հիմնվելով այն իրողության վրա, որ անհավասարությունը առաջացնում է սոցիալական լարվածությունը, արդյունքում՝ զանցանքներ։ Էկոավանի առանցքային կարգավորումները միտված են ապահովելու բնակիչների համար հավասար բազային հնարավորություններ։

ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱ․  Էկոավանի գործառնության կարևորագույն պայմանը մաքուր ջրի առկայություն է՝ առկա ջրագծային ցանցի և այլընտրանքային նորարարական ջրամատակարարման տարբերակների ներդրմամբ։ Մաքուր ջրի ապահովման համար էկոավանն ապահովելու է նաև պատշաճ սանիտարական պայմանների առկայությունը։

ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷՆԵՐԳԻԱ․ Էկոավանի էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ցանցը գործելու է օպտիմիզացված ձևաչափով, տների ջեռուցման և տաք ջրի համար ապահովման կառուցվելու է ընդհանուր կաթսայատուն։ Էկոավանը զարգացնելու է նաև Կանաչ էներգիայի նախագծերը (արևի, քամու և այլ վերականգնվող էներգիայի տարբերակներ)։

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ Սմարթ միջավայրի ապահովման կարևորագույն նախադրյալը կրթվածության բարձր մակարդակի ապահովումն է։ Էկոավանում գործելու է հատուկ կրթակարգով նախակրթարան և վարժարան, որ սաներին ընձեռելու է ինքնաիրացման բացառիկ հնարավորություն։ Էկոավանն ունենալու է գիտելիքների, հմտությունների և ունակությունների շարունակական զարգացման հատուկ կենտրոններ։

ԿԱՅՈՒՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ․ Էկոավանը հիմնվում է միջավայրի էկոհամակարգի պահպանման և զարգացման հրամայականի վրա։ Միջավայրի ուրբանիզացումն իրականացվելու է էկոլոգիական միջավայրին առավելագույն համահունչությամբ։

ՆՈՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ․ Ցանկացած համակարգի զարգացման հիմքում դրված է նորարարությունը։ Էկոավանում ստեղծվելու են այնպիսի ենթակառույցներ և հաստատություններ, որոնք աջակցելու են մարդկային և հանրային ներուժի առաջխաղացմանը։

ԱՆՎՏԱՆԳ ԲՆԱԿԱՎԱՅՐ․ Էկոավանի կարևագույն առավելություններից մեկն անվտանգության հատուկ համակարգի ներդրումն է, որը երաշխավորում է միջավայրի, տան և բնակիչների ապահովությունը։ Անվտանգությունը բաղադրիչներից է նաև էկոավանում կառուցվելիք ապաստարանը, որի կարևորությունն ակներև է դառնում ֆորս-մաժորային իրավիճակներում։

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ․ Էկոավանն ունենալու է բնակիչների ընդհանուր թվաքանակի վրա հիմնվող նվազագույն սպառողական զամբյուղի ծավալներին համահունչ արտադրություն, որն ապահովելու է Էկոավանի բազային ինքնաբավությունը։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Նախաձեռնությունների մշակման և իրականացման գործում էկոավանը բաց է և պատրաստակամ է համագործակցության, ինչպես անհատների, կազմակերպության, այնպես էլ պետական ու միջազգային կառույցների հետ։

«ԴՐՈՇ» ԷԿՈԱՎԱՆ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԿՈԱՎԱՆ — ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առաջին անգամ Հայաստանում և աշխարհում կառուցվելու են ավաններ, որոնց սխեմատիկ պատկերը նման է լինելու ԱՄՆ դրոշին՝ համադրված հայկական արևախաչի պատկերի հետ։

Էկոավանը կառուցվելու է Աշտարակի համայնքի տարածքում (Սասունիկ բնակավայր)՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի հարևանությամբ։ Կոնսորցիումի անդամներն ապագա թաղամասի տարածքը գնել են 2024 թվականի տարեսկզբին, մշակել են հատուկ նախագիծ բնակարանի կարիք ունեցող անձանց հատուկ դրամաշնորհով հասանելի բնակարաններ կառուցելու համար։ 2024 թվականի հունիսին նախագիծը ներկայացրել է Աշտարակի համայնքապետարան հողատարածքի կարգավիճակի փոփոխության համար։

Բնակավայրի գլխավոր հատակագծի փոփոխության քաղաքաշինական առաջարկությունների վերաբերյալ պատաասխանատու 11 գերատեսչություններից միայն ՀՀ Կադաստրի կոմիտեն է առարկություն հայտնել, այսպես՝

«Քննարկվող հողամասերը գտնվում են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի գոտում և այլ նպատակային նշանակությամբ օգտագործելու դեպքում կարող են խոչընդոտ հանդիսանալ գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման համար, ինչը կհակասի նաև ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 68-Լ որոշման դրույթներին: Ելնելով վերոգրյալից՝ նպատակային նշանակության փոփոխությունը համարում ենք ոչ նպատակահարմար։»

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար, գրություն, ՍԹ/16976-2024

Այս պատասխանից հետո կոնսորցիումի ներկայացուցիչները հատուկ պարզաբանում են ներկայացրել, որ իրականացվելիք նախագիծը դրամաշնորհային սոցիալական բնակարանաշինության ծրագիր է․ ծրագրերից օգտվելու համար շուրջ 50 հազար ընտանիք մասնակցության հայտ է ներկայացրել։ Նախագծի հիմնական առավելությունն այն է, որ քաղաքացիները հնարավորություն են ստանում շուկայական գնից մի քանի անգամ մատչելի բնակարաններ ձեռք բերել, որ կառուցվելու են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ զարգացման ռազմավարություն ունեցող թաղամասում։

Սակայն այս և ներկայացված այլ փաստարկներին ՀՀ կադաստրի կոմիտեից երկրորդ պատասխանի մեջ ականատես եղանք ոչ թե հանրային մեծ կարևորություն ունեցող նախագծի ընկալման և ընդառաջման քայլերին, այլ կրկին անբովանդակ պատասխանի, որն այս անգամ անհիմն կապվեց նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հետ, այսպես՝

«․․․ Կադաստրի կոմինտեն իր դիրքորոշումը տրամադրել է 2024թ․ հոկտեմբերի 16-ի N ՍԹ/16976-2024 գրությամբ։ Միաժամանակ առաջարկում ենք հողամասի նպատակային նշանակության փոփոխությանն անդրադառնալ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հաստատման գործընթացի ավարտից հետո։»

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար, գրություն N ՍԹ/20846-2024

Նշենք նաև, որ դիտարկվող հողատարածքը «Ակադեմիական քաղաք»-ի վերջնականապես հաստատված տարածքի հետ կապ չունի, գտնվում է այդ նախագծի հարևանությամբ։ Կոնսորցիումը տարածքն ընտրել է հենց այն դիտարկմամբ, որ ապագայում այդտեղ իրականացվելու է Հայաստանի առաջիկա տարիների ամենակարևոր նախագիծը։ Թեպետ շատերը սկեպտիկ վերաբերմունք ունեն այն նախագծի վերաբերյալ, սակայն կոնսորցիումն իր գործողություններով ցույց է տալիս, որ պատրաստ է իր լուման ունենալու պետականակենտրոն նախագծերի իրականացման գործում։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի կողմից սույն երկու բովանդակազուրկ գրություններից հետո ակներև հարց է առաջ գալիս, արդյոք Կադաստրի կոմիտեի ղեկավարը հասկացե՞լ է, որ այս նախագիծը մեծ թվով ՀՀ քաղաքացիների համար իրենց բնակարանային խնդիրը լուծելու միակ հասանելի տարբերակն է։ Ակնհայտ է, որ նման պատասխան ուղարկող ղեկավարը կա՛մ չի հասկանում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրի կարևորությունը, կա՛մ էլ հատուկ է այդպես արձագանքել՝ ունենալով ակնկալիքներ։

Կոնսորցիումի նպատակն է առավելագույն արագ ստանալ թույլատվություններ և սկսել շինարարությունը․ ընթացակարգերն արագացնելու համար մենք իրականացնում ենք «Դրոշ» էկոավանի շահառուների և աջակիցների ստորագրահավաք՝ (Հանրագիր)։

2025 թվականի ընթացքում մենք նախատեսում ենք կառուցել 1000 տուն ու այդ նախագծի իրագործումից կախված է նաև մեր հետագա ավելի հավակնոտ նախագծերը։

ԿՅԱՆՔԻ ՉԿՈՉՎԱԾ ԾՐԱԳԻՐ

Հայրենազրկման արհավիրք տեսած արցախահայությունն ունի Հայաստանի ու Սփյուռքի աջակցության կարիքը․ նրանց անհրաժեշտ է ապահովել կացարանով, աշխատանքով և անհրաժեշտ կենցաղային միջոցներով։ Այդ նպատակով  «Համահայկական կոնգրես» բարեգործական կոնսորցիումւը նախաձեռնել է «Արցախահայերին աջակցության նախագծեր» համագործակցային ծրագիրը, որն ունի 2 առանցքային բաղադրիչ․

Այս նախագիծը կյանքի չի կոչվել, քանի որ ՀՀ վարչապետին հղված նամակով նախագիծը ներկայացնելուց հետո կառավարությունից պատասխանել են՝ ծրագիրը կդիտարկվի կառավարության ծրագրերի շրջանակներում ու այդուհետ մեկ տարուց ավել ժամանակահատվածում ոչ մի արձագանք։

 

«ՆՈՐ ԳՅՈՒՄՐԻ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

«Համահայկական կոնգրես» կոնսորցիումը տնակներում բնակվող գյումրեցիների բնակարանային ապահովման խնդրին արմատական լուծում է առաջարկում։ Նախագիծը կոչվում է «Նոր Գյումրի» սոցիալական բնակարանաշինության ծրագիր։

Գյումրիում առկա են շուրջ 2750 տնակ։ Դրանցում ապրող ընտանիքներն անօթևանի կարգավիճակ չունեն, այսինքն պետությունը նրանց նկատմամբ բնակարանային ապահովման պարտավորություն չունի։

Տնակների առկայությունն 1988 թվականի աղետի ուղղակի հետևանքով է, քանի որ  բնակարանային ապահովման խնդրի կարգավորումը ձգձգվել է շուրջ 3 տասնամյակ, այդ ժամանակահատվածում տնակներում ապրող ընտանիքներից շատերը ընդլայնվել են, ձևավորվել են նոր ընտանիքներ։  Այդ բնակիչներին պետության կողմից հատկացվել է մեկ բնակարան, իսկ նոր ձևավորված ընտանիքը շարունակել է բնակվել տնակում։

Քաղաքացիների մեկ այլ խումբ, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, ստիպված են եղել վաճառելու իրենց հատկացված բնակարանները և մնացել են տնակներում։ Այս և նմանատիպ այլ հանգամանքներով պայմանավորված Գյումրիում տնակներում ապրող մարդկանց խնդիրը վերջնական լուծում չի ստացել։ Իսկ տնակային ավանները դարձել են Գյումրու ճարտարապետական տեսքը խեղաթյուրող հիմնական կառույցները։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

«Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումը առաջարկում է կառուցել Գյումրիում թաղամաս, որտեղ տնակներում ապրող ընտանիքները հնարավորություն կունենան հատուկ պայմաններով ձեռք բերել բնակարաններ։

Թաղամասի կառուցման համար անհրաժեշտ է լուծել մի քանի խնդիր․

  •  ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄ
  •  ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ
  •  ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
  •  ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ
  •  ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ

Սոցիալական բնակարանաշինության ծրագրի նախագիծը՝ փաստաթղթերը, ժամկետներն ու այլ մանրամասնությունները կմշակվեն Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժինների կողմից։ Այս աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից հավելյալ միջոցներ չեն ծախսվի․ նախագիծը կմշակվի համայնքապետարանի համապատասխան մասնագետների կողմից։

Շուրջ 3000 բնակարան ունեցող թաղամասի կառուցման համար կպահանջի մոտ 30 հեկտար (300.000 քմ) տարածքը՝ հաշվի առնելով բնակարաններից զատ հարակից ենթակառույցները, հանգստի ու կանաչապատ գոտիները և այլ անհրաժեշտ կառույցները։

Հողատարածքը կարող է հատկացվել համայնքի կողմից, որը կմնա որպես համայնքային սեփականություն։ Այս կետի իրագործման համար ևս հավելյալ ծախսեր չեն նախատեսվում։

Կառուցապատման հողատարածքը կարող է հատկացվել Գյումրու հյուսիս-արևմտյան հատվածում՝ Անի և Ավստրիական թաղամասերի արևմտյան մասում։ Այդ հատվածում «Համահայկական կոնգրես» կոնսորցիումի կողմից կառուցվում է Ամերիկյան թաղամասը, որը 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում իրականացվող ամենախոշոր մասնավոր բնակարանաշինության նախագիծն է։

Կառուցվելիք թաղամասում կոմունիկացիաների անցկացման և տարածքի բարեկարգման աշխատանքները համայնքի կողմից իրականացվելող հիմնական ծախսը կլինի։ Այս գործում կարող են ներգրավվել նաև պետական միջոցներ և այլ աղբյուրներ։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Թաղամասում կառուցվելու է տիպային երկհարկանի շենքեր և հարակից ենթակառույցներ։ Շենքերում լինելու են 1, 2 և 3 սենյակ ունեցող բնակարաներ։ «Համահայկական նախաձեռնությունների» կոնսորցիումը աջակցությամբ շահառուները հնարավորություն կունենան գնելու բնակարաններ հատուկ գնով՝ տնակը քանդելու պայմանով։

  •  ՄԵԿ ՍԵՆՅԱԿ (36 ՔՄ) — 3,5 մլն դրամ
  •  ԵՐԿՈՒ ՍԵՆՅԱԿ (43 ՔՄ) — 4 մլն դրամ
  •  ԵՐԵՔ ՍԵՆՅԱԿ (60 ՔՄ) — 5,5 մլն դրամ

* Սույն արժեքի մեջ բնակարանները հանձնվում են առանց վերանորոգման։

ԾՐԱԳՐԻ ԿԱՅՔԵՐԸ

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

  • ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2 (+37498326299,  +37495326299, +37495352125)
  • ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22 (+37494704774, +37499704774, +37498613042)

Ծրագրի ղեկավար՝ Արմեն Բադալյան

  • https://armenbadalyan.com
  • info@armenbadalyan.com