«ԴՐՈՇ» ՆԱԽԱԳԻԾ
Առաջին անգամ Հայաստանում և աշխարհում կառուցվելու են ավաններ, որոնց սխեմատիկ պատկերը նման է լինելու ԱՄՆ դրոշին։ Նախագիծն իրականացվում է «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում։
Նախագծի կառուցվելու է Երևանի արվարձանային հատվածում՝ ապագա Ակադեմիական քաղաքի հարևանությամբ։ Նախագիծը կազմված է լինելու երկհարկանի թաունհաուսներից և հասարակական տարածքներից։
Փողոցները կոչվելու են ԱՄՆ-ի խոշորագույն հայկական գաղթօջախների անուններով (Լոս Անջելես, Նյու Յորք, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա)։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ / AMERICAN DREAM IN ARMENIA
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՈՒՆՀԱՈՒՍ
Այժմ իրականացվում է միայն թաունհաուսների հատուկ պայմաններով վաճառք․ «Դրոշ» նախագծի կառուցապատման համար «Համահայկական կոնգրեսը» հատկացնում է համաֆինանսավորման դրամաշնորհ և հնարավորություն է տալիս վճարումներն իրականացնելու մաս-մաս տարբերակով՝ 48 ամսվա ընթացքում։
Թաունհաուսները հնարավոր կլինի օգտագործվել և՛ որպես բնակելի տուն, և՛ որպես կոմերցիոն հյուրատուն։ Եթե թաունհաուսը որպես հյուրատուն է ծառայելու, թաղամասի կառավարիչը կարող է իրականացնել տան սպասարկումը, իսկ սեփականատերը կստանա իր ամսական եկամուտ՝ միևնույն ժամանակ հնարավորություն ունենալով ցանկացած ժամանակ իր տունը տնօրինելու։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ
Թաղամասում լինելու են կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները․
- ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
- ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
- ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ
- ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
- ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
- ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ, ՀԱՆԳՍՏԻ, ԺԱՄԱՆՑԻ ԳՈՏԻՆԵՐ
Թաղամասի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հայ-ամերիկյան ձեռնարկատիրական նախաձեռնություններին՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ։
Թաղամասն ունենալու է ընդհանուր անվտանգության համակարգ, կառավարման առցանց համակարգ, որի միջոցով բնակիչները կկարողանան ներկայացնել իրենց նախաձեռնությունները, բողոքները, դիտարկումներն ու առաջարկությունները։
ԴՐՈՇ ՆԱԽԱԳԻԾ - ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ
Դրոշ նախագիծը կառուցվելու է ապագա Ակադեմիական քաղաքի հարևանությամբ․ Երևանի արվարձանային այս հատվածը դառնալու է Հայաստանի ամենաբուռն զարգացող գոտին։ Այս նախագծի հարևանությամբ է գտնվում նաև Համահայկական կոնգրեսի մյուս բնակարանաշինական նախագիծը՝ «Պռոշյանի էկոավանը«։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏ
Դրամաշնորհային աջակցությամբ Ամերիկյան թաղամասում տուն կարող ենք ձեռք բերել բոլոր այն անձինք, ովքեր ընկալում են ԱՄՆ-ի դերը Հայաստանի անկախության և հայապահպանության գործում, ովքեր արժևորում են լիբերալ-դեմոկրատական արժեքներն ու մարդու իրավունքների համակողմանի պաշտպանության անհրաժեշտությունը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԼՐԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ։
ՀԱՐԳԵԼԻ՛ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ, ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ։ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՐԵՔ ՍՏՈՐԵՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀԱՅՏԸ։
Թաունհաուսները կառուցվում են դասական ամերիկյան տեխնոլոգիայով (SIP վահանակներ)` ապահովելով առավելագույն ամրություն, էներգախնայողություն և երկարակեցություն։ Մանրամասն՝ http://westhouse.am/
Նախագծի շահառուները հնարավորություն ունեն մասնակցելու նաև հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնություններին՝ դառնալով բիզնեսի սեփականատեր Հայաստանում և ԱՄՆ-ում։
Մանրամասն՝ http://aabi.am/
Պրոյեկտի շահառուները կարող են մասնակցել «Համահայկական կոնգրեսի» այլ նախաձեռնություններին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։
Մանրամասն՝ http://panarm.info/
ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2
+37498326299, +37495326299, +37495352125
ԳՅՈՒՄՐԻ, ՖՈՐԱԼԲԵՐԳ 2
+37494704774, +37499704774, +37498613042