ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍՏԵՐՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷԿՈԱՎԱՆՆԵՐՈՒՄ

Հայաստանում կառուցվող «Ամերիկյան էկոավաններում» կառուցվելու են հատուկ բիզնես կլաստերներ, որոնք միտված են ապահովելու ապագա էկոավանների ձեռներեցության զարգացումը: Էկոավաններում առանձնացվում են հատուկ գոտիներ, որտեղ ստեղծվում են բոլոր պայմանները ձեռներեցության կայացման համար։  Այժմ կառուցվելու է 2 կլաստեր՝ հյուսիսային և կենտրոնական։

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍՏԵՐ

Առաջինը «Հյուսիսային բիզնես կլաստերն» է, որը ձևավորվելու է Գյումրու Ամերիկյան թաղամասում։ Կլաստերի  կոմերցիոն տարածքների ընդհանուր մակերեսը՝ շուրջ 10000 քմ։ Հյուսիսային բիզնես կլաստերը կառուցվելու է 2025-26 թթ․։
Համակարգող գրասենյակ՝ Գյումրի, Պարույր Սևակ 22։

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍՏԵՐ

Երկրորդ՝ «Կենտրոնական բիզնես կլաստերը», ձևավորվելու է Դրոշ թաղամասում։ Կլաստերի հողատարածքը կոմերցիոն տարածքների ընդհանուր մակերեսը՝ շուրջ 15000 քմ։ Կենտրոնական բիզնես կլաստերը կառուցվելու է 2025-26 թթ․։
Համակարգող գրասենյակ՝ Երևան, Լեռ Կամսար 30/2։

ԲԻԶՆԵՍ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Բիզնես կլաստերի մեջ առանձնացվում են ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ սկսած 25 քմ մակերեսից, որոնք կարող են օգտագործվել և՛ որպես առևտրային սրահներ, և՛ որպես սպասարկման սրահներ, և՛ որպես գրասենյակներ, և՛ հյուրատներ։ Մեկ երկհարկանի շինությունը կազմված է 16 տարածքից․ մեծ տարածքների անհրաժեշտության դեպքում հնարավոր է միացնել մի քանի տարածքներ կամ անգամ ամբողջական շինությունը (540 քմ կառուցապատման մակերեսով)։ 

Կարող են առանձնացվել նաև մեծ տարածքներ՝ ընդհանուր շինությամբ, հետևյալ արժեքներով․

ՀԱՄԱՏԵՂ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համահայկական նախաձեռնությունների շրջանակներում մեր շահառուների հետ մենք իրականացնում ենք նաև համատեղ բիզնես նախագծեր։ Շահառուները կարող են ներկայացնել իրենց բիզնես նախաձեռնությունները կամ ներգրավվել մեր կողմից մշակված բիզնես նախագծերի մեջ՝ որպես աշխատակցի, գործընկեր, կամ ներդրող։ 

ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բիզնես տարածքի ձեռքբերումից զատ մեր շահառուները հնարավորություն են ստանում բիզնեսը կայացնելու համար օգտվելու «Համահայկական կոնգրեսի» կողմից ընձեռված հնարավորություններից։

ՍԿՍՆԱԿ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԲԻԶՆԵՍ — «Համահայկական կոնգրեսի» կոնսորցիումի մաս կազմող ընկերությունները տրամադրում են բիզնես սկսելու բացառիկ հնարավորություններ՝ ամբողջական ռազմավարությունից մինչև մարքեթինգային մարտավարություն։ Մանրամասն՝ https://actual-business.com/։ «Համահայկական կոնգրեսն» առաջարկում է նաև համատեղ բիզնես  նախագծերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։

ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ — «Համահայկական կոնգրեսի» գործընկեր կազմակերպությունները հնարավորություն են ստանում նաև ընդլայնելու սեփական պրոդուկտի սպառման աշխարհագրությունը։ Այստեղ հիմնական դերակատարը հայկական սփյուռքն է։ Կոնսորցիումն ունի արտահանման խթանման հատուկ նախագիծ, մանրամասն՝ https://imex.am/:  Մեր գլխավոր նպատակն է ապահովել աշխարհում հայկական կապիտալի ընդլայնումը։

ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Շինությունները կառուցվում են դասական ամերիկյան տեխնոլոգիայով (SIP վահանակներ)` ապահովելով առավելագույն ամրություն, էներգախնայողություն և երկարակեցություն։
Մանրամասն՝ http://westhouse.am/

Նախագծի շահառուները հնարավորություն ունեն մասնակցելու նաև հայ-ամերիկյան բիզնես  նախաձեռնություններին՝ դառնալով բիզնեսի սեփականատեր Հայաստանում և ԱՄՆ-ում։
Մանրամասն՝ http://aabi.am/

Պրոյեկտի շահառուները կարող են մասնակցել «Համահայկական կոնգրեսի» այլ նախաձեռնություններին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ 
Մանրամասն՝ http://panarm.info/

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

+37498326299,  +37495326299, +37495352125

ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22

+37494704774, +37499704774, +37498613042