




Գյումրու և Երևանի արվարձանային Ամերիկյան թաղամասերում կառուցվում են բիզնես կլաստեր՝ ձեռնարկատիրության տարատիպ ոլորտներ միավորող համակարգ։
Բիզնես կլաստերում առանձնացվում են 25 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ, որոնք կարող են օգտագործվել և՛ որպես առևտրային սրահներ, և՛ որպես սպասարկման սրահներ, և՛ որպես գրասենյակներ, և՛ հյուրատներ։ Տարածքներն ունեն գործունեության վարման համար բոլոր հարմարությունները (էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի և ջեռուցում):
Մեկ երկհարկանի շինությունը կազմված է 16 տարածքից․ մեծ տարածքների անհրաժեշտության դեպքում հնարավոր է միացնել մի քանի տարածքներ։
«Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության դրամաշանորհային աջակցությամբ Դուք հնարավորություն ունենք ձեռքբերելու կոմերցիոն տարածքներ շուկայականից կրկնակի մատչելի գնով։
Բիզնես տարածքի ձեռքբերումից զատ մեր շահառուները հնարավորություն են ստանում բիզնեսը կայացնելու համար օգտվելու «Համահայկական կոնգրեսի» կողմից ընձեռված հնարավորություններից։
ՍԿՍՆԱԿ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ԲԻԶՆԵՍ — «Համահայկական կոնգրեսի» կոնսորցիումի մաս կազմող ընկերությունները տրամադրում են բիզնես սկսելու բացառիկ հնարավորություններ՝ ամբողջական ռազմավարությունից մինչև մարքեթինգային մարտավարություն։ Մանրամասն՝ https://actual-business.com/։ «Համահայկական կոնգրեսն» առաջարկում է նաև համատեղ բիզնես նախագծերի իրականացում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ — «Համահայկական կոնգրեսի» գործընկեր կազմակերպությունները հնարավորություն են ստանում նաև ընդլայնելու սեփական պրոդուկտի սպառման աշխարհագրությունը։ Այստեղ հիմնական դերակատարը հայկական սփյուռքն է։ Կոնսորցիումն ունի արտահանման խթանման հատուկ նախագիծ, մանրամասն՝ https://imex.am/: Մեր գլխավոր նպատակն է ապահովել աշխարհում հայկական կապիտալի ընդլայնումը։
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԻԶՆԵՍ — Հայ-ամերիկյան բիզնես նախաձեռնությունների շրջանակներում շահառուները հնարավորություն կունենան իրենց բիզնեսը տեղափոխել նաև ԱՄՆ՝ օգտվելով «Համահայկական կոնգրեսի» ընձեռած հնարավորություններից։ Նախաձեռնությունը հնարավորություն տալիս նաև ներդրումներ ներգրավելու, ընդլայնելու գործունեություն ու սփռման աշխարհագրությունը, մանրամասն՝ http://aabi.am/
ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2
+37498326299 +37495326299 +37495352125
ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22
+37494704774 +37499704774 +37498613042