"Դրոշ" էկոավանի կառուցապատման ժամկետներն ու փաստաթղթերը

Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում «Էկոավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում կառուցվում է «Դրոշ» էկոավանը։ Իրականացված ու իրականացվելիք աշխատանքների ժամկետները հետևյալն են․

2024 թ․ փետրվարին ձեռք ենք բերել 8 մասից բաղկացած 6 հեկտար հողատարածք Սասունիկ բնակավայրում։ 2024 թ․ հունիսին իրականացվել է հողատարածքների միավորման կադաստրային գրանցումը։

2024 թ․ հունիսին գնել ենք հարևանությամբ գտնվող ևս 12 հեկտար հողատարածք։

2024 թ․ հունիսին առաջին հողատարածքը նպատակային նշանակության փոփոխության դիմումն ու էսքիզային նախագիծը մուտքագրվել է համայնքապետարան։

2024 թ․ հոկտեմբերին ստացել ենք բոլոր գերատեսչությունների պատասխանները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն — 01/14.3/33452-2024

 Հայտնում ենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 5.90129 հա մակերեսով (ծածկագիր՝ 02-095-0205-0215) գյուղատնտեսական նշանակության հողամասերում նախարարության մասնագետների կատարած տեղազննությամբ պարզվել է, որ պատմության և մշակույթի հուշարձաններ, ինչպես նաև հնագիտական օբյեկտների արտաքին նշաններ և հետքեր չկան, ուստի նախարարությունը չի առարկում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:

Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի № 438 որոշման 43-րդ կետի հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն — ԳՍ/14.1/34594-2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում գտնվող 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասը, բնակելի թաղամաս կառուցելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու վերաբերյալ առարկություն չունի:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փաթեթում առկա ավագանու որոշման նախագծի և անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի միջև կա անհամապատասխանություն (մասնավորապես՝ սեփականության իրավունքի սուբյեկտի վերաբերյալ):

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում գտնվող 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասը, բնակելի թաղամաս կառուցելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու վերաբերյալ առարկություն չունի:

ՀՀ առողջապահության նախարարություն — ԱԱ/04/32081-2024

Ի պատասխան 2024 թվականի հոկտեմբերի 8-ի Ձեր թիվ 01/11.2/15521-2024 գրության` Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասը,  բնակելի թաղամաս կառուցելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն — 1/02.3/11607-2024

Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 8-ի N01/11.2/15521 գրության՝ հայտնում եմ, որ շրջակա միջավայրի նախարարությունն Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականությունը հանդիսացող, 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասը (բնակելի թաղամաս կառուցելու համար) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու վերաբերյալ առարկություններ չունի։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ սահմանված նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն — 03/20711-2024

Ի պատասխան Ձեր՝ 09.10.2024թ. N 01/11.2/15521-2024 գրության՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.06.2021թ. N 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 5.90129 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերը (բազմամյա տնկարկ՝ 4.06364 հա, վարելահող՝ 1.38141 հա, արոտավայր՝ 0.45624 հա) բնակավայրերի հողերի կատեգորիա փոխելու առաջարկության վերաբերյալ (բնակելի թաղամաս կառուցելու նպատակով) առարկություններ չկան:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն — 01/11.1/8931-2024

Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 01/11.2/15521-2024 գրության՝ տեղեկացնում եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում առաջարկություններ և առարկություններ չունի:

Միաժամանակ, ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների դիրքորոշումները:

ՀՀ ներքին գործերի նախարարություն — 43/97/185071-24

Ձեր 2024թ․ հոկտեմբերի 8-ի թիվ 01/11.2/15521-2024 գրության․

Տեղեկացնում եմ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասը,  բնակելի թաղամաս կառուցելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարությունն (այսուհետ՝ ՆԳՆ) առաջարկություններ չունի։

Միաժամանակ հայտնում եմ, որ համաձայն ՆԳՆ փրկարար ծառայությունում առկա տեղեկատվության, նշված տարածքում վտանգավոր բնական երևույթներ առկա չեն։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին — ՔՏՄ/13.2/31459-24

Ի պատասխան ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասը,  բնակելի թաղամաս կառուցելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու վերաբերյալ թիվ 01/11.2/15521-2024 գրության՝ հայտնում եմ, որ ներկայացված փաթեթը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանի ՀՀՇՆ30-01-2023 «Քաղաքաշինություն, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀ շինարարական նորմերի 120-րդ կետով սահմանված պահանջներին: Քննարկման առարկա հանդիսացող հողամասում առկա է ինքնակամ կառույցներ, ուստի անհրաժեշտ է նպատակային նշանակության փոխադրումը կատարել ինքնակամ կառույցների օրինանանացման շրջանակներում կամ հողամասն ազատել ծանրաբեռնվածությունից։

Ի պատասխան թիվ 01/11.2/19164-2024 գրության՝ տեղեկացվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող 02-095-0205-0215 կադաստրային ծածկագրով 5.90129 հա մակերեսով հողամասը,  բնակելի թաղամաս կառուցելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու լրամշակված առաջարկության վերաբերյալ տեսչական մարմինն առարկություններ չունի` պայմանով, որ հաշվի կառնվեն  22.10.2024 թվականի թիվ ՔՏՄ/13.2/31459-24 գրությամբ արված նկատառումները:

Առարկություն ունի միայն ՀՀ կադաստրի կոմիտեն, որի  ներկայացրած պատասխանները հետևյալն են։

ՀՀ կադաստրի կոմիտե 

16-10-2024 ՍԹ/16976-2024

Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 8-ի N 01/11.2/15521-2024 գրությամբ ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն (5.90129 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխություն) կատարելու առաջարկության վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Քննարկվող հողամասերը գտնվում են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի գոտում և այլ նպատակային նշանակությամբ օգտագործելու դեպքում կարող են խոչընդոտ հանդիսանալ գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման համար, ինչը կհակասի նաև
ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 68-Լ որոշման դրույթներին:

Ելնելով վերոգրյալից՝ նպատակային նշանակության փոփոխությունը համարում ենք ոչ նպատակահարմար։

11-12-2024 ՍԹ/20846-2024

Ձեր 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 01/11.2/19164-2024 գրությամբ ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն (5.90129 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխություն) կատարելու առաջարկության լրամշակված տարբերակի վերաբերյալ հայտնում ենք, որ Կադաստրի կոմիտեն իր դիրքորոշումը տրամադրել է 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N ՍԹ/16976-2024 գրությամբ:

Միաժամանակ առաջարկում ենք հողամասի նպատակային նշանակության փոփոխությանն անդրադառնալ «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հաստատման գործընթացի ավարտից հետո:

25-06-2025 ՍԹ/12211-2025

Ձեր 2025 թվականի հունիսի 17-ի N 01/11.2/9578-2025 գրությամբ ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություն (5.90129 հա հողամասի նպատակային նշանակության փոփոխություն) կատարելու առաջարկության լրամշակված տարբերակի վերաբերյալ հայտնում ենք, որ Կադաստրի կոմիտեն իր դիրքորոշումը հայտնել է 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N ՍԹ/20846-2024 գրությամբ։

2025 թ․ փետրվարին բաց նամակ ՀՀ վարչապետին, որին պատասխանել են 2025 թ․ ապրիլին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից։

Փաստաթղթերի հաստատման խոչընդոտող հիմնական հանգամանքը «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հաստատումն է, որը ներկայացվելու է 2025 թ․ սեպտեմբերին։ 

Հաշվի առնելով գործընթացի տրամաբանությունը և կառուցապատման աշխատանքների հետագա հանգամանքները, այդ թվում եղանակային գործոնը, «Համահայկական կոնգրեսը» որոշում է կայացրել վերանայել «Դրոշ» էկոավանի տների կառուցման ժամկետները։ Պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում յուրաքանչյուր ժամկետանց ամսվա համար շահառուին կհաշվարկվի վճարած կանխավճարի 2 (երկու) տոկոսի չափով փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

+37498326299,  +37495326299, +37495352125

ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22

+37494704774, +37499704774, +37498613042