ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ, ԹԱՈՒՆՀԱՈՒՍՆԵՐ ԳՅՈՒՄՐՈՒ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Գյումրիում կառուցվում է «Ամերիկյան թաղամաս»՝ կայուն զարգացման տեսլականով էկոավան։ Արդեն իսկ կառուցվել են 80-ից ավել առանձնատներ, թաունհաուսներ և քվադրոհաուսներ։ 2026 թվականին կկառուցվեն ևս 150 բնակարաններ, առանձնատուն և թաունհաուս, ինչպես նաև  կկառուցի բիզնես կլաստերը՝ Գյումրիի ամենամեծ հիպերմարկետով, կոմերցիոն, բիզնես և հասարակական տարածքներով։ 

ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ

Գյումրու Ամերիկյան թաղամասում  կառուցվելու են 5 սենյականոց երկհարկանի առանձնատներ,  որոնք կունենան հյուրասենյակ-խոհանոց, 4 ննջասենյակ, 2 սանհանգույց, աստիճանավանդակ, միջանցքներ, պատշգամբ, բաց հարթակ։  Նոր առանձնատները կկառուցվեն մինչև 2026 թվականի տարեվերջ։

Առանձնատան ու հողատարածքի տվյալները հետևյալն են․

Միանվագ վճարման պարագայում Դուք հնարավորություն ունեք առանձնատունը ձեռք բերելու  18 մլն դրամով։

«Համահայկական կոնգրեսի» աջակցությամբ հնարավորություն կստանաք առանձնատունը ձեռքբերելու տարաժամկետ (մաս-մաս) վճարման տարբերակով, հետևյալ պայմաններով․

ՏԱՐԲԵՐԱԿ 1․

ՏԱՐԲԵՐԱԿ 2․

ՏԱՐԲԵՐԱԿ 3․

ԹԱՈՒՆՀԱՈՒՍՆԵՐ

Գյումրու Ամերիկյան թաղամասում  կառուցվելու են 3 սենյականոց երկհարկանի թաունհաուսներ,  որոնք կունենան հյուրասենյակ-խոհանոց, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, աստիճանավանդակներ, միջանցքներ, բաց հարթակներ։ Թաունհաուսները բլոկավորված տներ են, կազմված են 3 միավորից՝ որպես պատկից հարևաններ։

Նոր թաունհաուսները կկառուցվեն մինչև 2026 թվականի տարեվերջ։

Թաունհաուսի ու հողատարածքի տվյալները հետևյալն են․

Միանվագ վճարման պարագայում Դուք հնարավորություն ունեք առանձնատունը ձեռք բերելու  12 մլն դրամով։

«Համահայկական կոնգրեսի» աջակցությամբ հնարավորություն կստանաք թաունհաուսը ձեռքբերելու տարաժամկետ (մաս-մաս) վճարման տարբերակով, հետևյալ պայմաններով․

ՏԱՐԲԵՐԱԿ 1․

ՏԱՐԲԵՐԱԿ 2․

ՏԱՐԲԵՐԱԿ 3․

Այս նախագծերով Ամերիկյան թաղամասում արդեն իսկ կառուցված են տասնյակ տներ, ցանկության դեպքում կարող եք այցելել թաղամաս պատրաստի տներին ծանոթանալու համար։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ ՏՆԵՐԸ

Տները հանձնվում են առանց վերանորոգման, առանձնացված է ավտոմեքենայի կայանման տեղ, նկուղ նախատեսված չէ։

ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Գյումրու Ամերիկյան էկոավանը մասնավոր փակ թաղամաս է, որն ունի անվտանգության ընդհանուր համակարգ (տեսանկարահանում և անվտանգության աշխատակիցներ), հյուրերը կարող են մուտք գործել թաղամաս միայն բնակչների թույլատվությամբ։ 

Բնակիչները պարտավոր են հետևել թաղամասի ընդհանուր օգտագործման տարածքների գույքի պահպանմանը և մաքրության ապահովմանը, չի թույլատրվում կամայական կառուցապատում և տների արտաքին տեսքի փոփոխություն՝ առանց թաղամասի կառավարչի համաձայնության։ 

Թաղամասն ունի զարգացման հատուկ ռազմավարություն, որի դրույթներին կարող եք ծանոթանալ www.ecotown.am կայքում։

Թաղամասի բնակիչները հնարավորություն ունեն նաև մասնակցելու համատեղ բիզնես նախաձեռնությունների իրականացմանը, որոնց մանրամասնությունները ներկայացված են հետևյալ կայքերում՝ www.actual-business.com, www.imex.am, www.aabi.am:

Թաղամասի սկզբնամասում (Պարույր Սևակ 22 հասցեում) կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բիզնես-առևտրային համալիր, որտեղ կլինեն թաղամասի բնակիչների համար անհրաժեշտ գրեթե բոլոր ծառայություններ հատուկ գներով: 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Կառուցապատումն իրականացվում է SIP վահանակներով, ինչն ապահովում է առանձնատսն բարձր էներգախնայողությունը, սեյսմակայությունը և երկարակեցությունը։ Կոնստրուկցիայի առավելություններին կարող եք ծանոթանալ West House կայքում։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

ԼՐԱՑՐԵՔ ՀԱՅՏԸ

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22

+37494704774, +37499704774, +37498613042

ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

+37498326299,  +37495326299, +37495352125