ԹԱՈՒՆՀԱՈՒՍՆԵՐ ՊՌՈՇՅԱՆՈՒՄ

«Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության «Էկոավանների կառուցապատման ծրագրի» դրամաշնորհային աջակցության շրջանակներում Պռոշյան բնակավայրում կառուցվելու են թվով 6 թաունհաուս։

Նախնական փուլում  շահառուների անունով է ձևակերպվում 500 քմ հողատարածքը՝ մեկ երրորդ մասնաբաժնով (165 քմ յուրաքանչյուր թաունհաուսի համար, հողատարածքների մի մասը ընդհանուր օգտագործման է)։ Ապա իրականացվում են շինարարական աշխատանքները։ 

Տները կհանձնվեն շահառուներին 2026 թ․ սեպտեմբերին։

ԹԱՈՒՆՀԱՈՒՍԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ

«Էկոավանների կառուցապատման ծրագրի» թաունհաուս գնելու համար նախ անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։ Թաունհաուսների թիվը ընդամենը 6-ն է, մեր կողմից իրականացվում է ապագա շահառուների նախնական ընտրություն, ովքեր հրավիրվում են գրասենյակ՝ մանրամասնությունների ծանոթանալու և պայմանագիր ստորագրելու համար։

Ամսավճարները մեկնարկում են թաունհաուսների բանալիները շահառուներին փոխանցելուց հետո։ 

Ձևակերպումներն արվում են առանց հիփոթեքի, առանց հավելյալ տոկոսների և միջնորդավճարների։

Թաունհաուսները հանձնվում են արտաքինից ավարտուն (երեսպատված՝ դեկորատիվ սվաղով, արտաքին դուռը, պատուհանները տեղադրված), մուտք արված կոմունիկացիաներով (էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի), առանց ներքին վերանորոգման։

ԹԱՈՒՆՀԱՈՒՍՆԵՐԻ ԴԻՐՔԸ

Թաունհաուսները կառուցվում են Պռոշյան բնակավայրում (հեռավորությունը Երևանի Վահանգի թաղամասից` 5 կմ): 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Դրամաշնորհային աջակցությամբ թաունհաուս ձեռք բերելու համար լրացրեք առցանց հայտը, մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ ․ 

Թաունհաուսները կառուցվում են դասական ամերիկյան տեխնոլոգիայով (SIP վահանակներ)` ապահովելով առավելագույն ամրություն, էներգախնայողություն և երկարակեցություն։ Մանրամասն՝ http://westhouse.am/

Պրոյեկտի շահառուները կարող են մասնակցել «Համահայկական կոնգրեսի» այլ նախաձեռնություններին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ 
Մանրամասն՝ http://panarm.info/

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

+37498326299,  +37495326299, +37495352125

ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22

+37494704774, +37499704774, +37498613042